Comedy Club-ի ելույթը Երևանում. առաջին եթերն արդեն հասանելի է

15:03 • 22.09.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, թե ինչպես են անցել Comedy Club-ի հայաստանյան փառատոնի առաջին և երկրորդ օրերը։ Հումորային նախագիծը Երևանում նկարահանել է 3 եթեր, որոնք առաջիկա շաբաթներին կլինեն ТНТ–ի եթերում։ Առաջին թողարկումն արդեն եղել եթերում և հասանելի է համացանցում։

 

Comedy Club-ը հաճախ է կատակել հայերի մասին և ահա, հիմնադրումից 15 տարի անց նրանք ամբողջ կազմով Երևանում էին և ներկայացրեցին ծրագիր, որը գրվել է հատուկ հայ հանդիսատեսի համար։ Պավել Վոլյան նույնիսկ նախապես ժամանել էր Երևան, որպեսզի ուսումնասիրեր մեր քաղաքն ու լավ մոնոլոգ ներկայացներ հայերիս մասին։

 

Comedy Club-ի փառատոնը Երևանում նշանավորվեց նաև նրանով, որ Գարիկ Մարտիրոսյանը վերադարձավ բեմ:

 

Նրա կինը՝ Ժաննա Մարտիորսյանը, Tert.am Life–ին հայտնել էր, որ ամուսինը շատ էր հուզվում այս նախագծից առաջ. «Դեռ ամիսներ առաջ, երբ իմացանք, որ փառատոն է անցկացվելու Երևանում, Գարիկը սկսել էր վատ քնել, նորմալ չէր սնվում: Նա ասում էր՝ դա իմ կյանքի ամենապատասխանատու միջոցառումն է լինելու, որովհետև իմ հայրենիքում պետք է  ելույթ ունենամ: Նրանք մի քանի ամիս, օրը 24 ժամ սցենար էին գրում, փորձեր անում: Տղաները շատ ուժեղ են նախապատարստվել: Հպարտ եմ բոլորով, Գարիկով՝ հատկապես»: