Սոնա Ռուբենյանի հանգիստը Վենեցիայում
Երգչուհի Սոնա Ռուբենյանը, չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին, հասցրել է մեկնել նաև հանգստի։ Օրերս երգչուհին Իտալիայի Վենեցիա քաղաքում էր, որտեղ 1 շաբաթ վայելել է հանգիստը։
Սոնան պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում հանգստի ընթացքից։ Երգչուհին նկատել է, որ Վենեցիան երազանքների քաղաք է։ Նա եղել է նաև Սուրբ Ղազար կղզում։
Երգչուհին արդեն Հայաստանում է։ Վերադարձից անմիջապես հետո Սոնան անցել է ակտիվ աշխատանքի։ Երգչուհին համերգային ակտիվ գործունեության մեջ է։
Երեկ նա և Գարիկը հանդիսատեսին ներկայացան «ԳարիկՍոնա» ծրագրով, բացի այդ, երգչուհին պատրաստվում է իր ակումբային հերթական մենահամերգին, որի ժամանակ կներկայացնի նաև հեղինակային երգերը։












