Դելոյի որդու՝ Նարեկ-Քրիստոյի 2-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը
Սեպտեմբերի 23-ին դերասան Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի որդու տարեդարձն էր: Նարեկ-Քրիստոն դարձավ 2 տարեկան: ԱՄՆ-ում բնակվող դերասանն ընտանիքի հետ ամիսներ առաջ Հայաստան է ժամանել ոչ միայն աշխատանքային նպատակով, այլև որդու տարեդարձը հայրենիքում նշելու համար: Tert.am Life-ը ներկա է եղել տոնական խնջույքին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:
Նարեկ-Քրիստոյի տարեդարձի խնջույքը կազմակերպել էին երևանյան ժամանցի վայրերից մեկում: Ծնողները փոքրիկի համար ապահովել էին լիարժեք մանկական ժամանց և մթնոլորտ: Խնջույքին ներկա էին ինչպես փոքրիկներ, այնպես էլ ընտանիքի հարազատներն ու մտերիմ ընկերները: Հայտնի հյուրերի շարքում էին Ֆելիքս Խաչատրյանը կնոջ՝ Գոհարի հետ, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Ռոլանդ Գասպարյանը տիկնոջ հետ, Մարտա Կիրակոսյանը ընտրյալի հետ:

Տոնական տորթն ու ձևավորումը սպիտակի և երկնագույնի մեջ էր: Վահագնը նշեց, որ խնջույքի դիզայներական ձևավորման հարցերով զբաղվել է կինը՝ Ռուզաննան: «Այս տարի որդուս տարեդարձը առանձնահատուկ սպասված էր մեզ համար, քանի որ այն նշում ենք Հայաստանում: Դա մեր այցի հիմնական նպատակներից մեկն է եղել: Ապահովել էինք խնջույքի մանկական կողմը, որպեսզի նրա համար հետաքրքիր անցնի: Մեր ընկերներից շատերն էլ իրենց բալիկների հետ էին եկել»,-ասաց դերասանը:
Վահագնի խոսքով Նարեկ-Քրիստոյի մոտ տոնական տրամադրությունը նկատվել է դեռ վաղ առավոտից: Նա, ինչպես և ծնողները, ոգևորված պատրաստվել էին տոնական խնջույքին: Վահագնը նշեց, որ թեև տարվա ընթացքում սիրում է որդուն նվերներ անել, բայց այդ տեսանկյունից Նարեկ-Քրիստոն, նրա խոսքով քմահաճ և պահանջկոտ երեխա չէ: Այս տարի էլ ծնողները նրան այնպիսի նվեր են տվել, որը կլինի հիշողություն ողջ կյանքի համար: Վահագնը նշեց, որ իրենք և իր ծնողները որդուն ոսկյա թևնոց են նվիրել՝ վրան մակագրված իր անունը:

Դերասանը նշեց, որ կինն ու փոքրիկը այսօր կմեկնեն ԱՄՆ, իսկ ինքը դեռ մեկ ամիս այստեղ է լինելու աշխատանքային հարցերի հետ կապված. «Այս փոքրիկ, մեկ ամսով բաժանումը շատ ծանր է լինելու թե՛ իմ, թե՛ որդուս համար: Մենք նրա ծնված օրվանից բավականին կապված ենք իրար: Ես որքան էլ զբաղված լինեմ, իրեն միշտ ժամանակ տրամադրում եմ»:
Դերասանը որդու դաստիարակության հարցում ամենից շատ կարևորոում է նրա մեջ մարդկային լավ որակներն ու բարձր արժեքներ սերմանելը. «Ինքը շատ մարդամոտ երեխա է: Ընկերոջ հետ կկիսվի իր խաղալիքով կամ ձեռքին եղած կոնֆետով: ինձ թվում է՝ դրանք երեխայի համար կարևոր որակներ են: Բնականաբար, այն ինչ կյանքում դու չես հասցրել կամ ոչ ճիշտ ուղությամբ ես արել, փորձում ես բացառել քո երեխայի դեպքում և ամեն բան անել նրան ճիշտ ուղղորդելու համար: Անում ենք այնպես, որ նա ճիշտ դաստիարակված, չափված ձևված մարդ դառնա»,-եզրափաիկեց նա:


















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







