Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան և Երևանում նկարահանել «Орёл и решка»-ի հերթական թողարկումը

18:07 • 26.09.18

 

Ռուս հայտնի բլոգեր, հաղորդավարուհի Նաստյա Իվլեեվան այցելել է Հայաստան: Նա Ինստագրամի իր էջում՝ «Սթորի» հավելվածում, լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից: Լուսանկարում Նաստյան սիրելիի՝ հիփ-հոփ երգիչ Էլջեյի հետ է:

 

Tert.am Life-ին հաջողվեց պարզել, որ նրանց այցը Հայաստան պայմանավորված է եղել «Орёл и решка» նախագծի նկարահանումներով: Նկարահանումների ընթացքում Նաստյան եղել է նաև The Kond House-ում:

 

Նաստյայի լուսանկարը Հայաստանի օդանավակայանից նոր չէ, պարզապես նրանք չեն հրապարակում, թե որ երկրում են տվյալ պահին, այդ իսկ պատճառով Նաստյան միայն հիմա է տեղադրել լուսանկարը։ Իրականում, նրանք Հայաստանում են եղել մոտ մեկ ամիս առաջ։

 

Նշենք, որ ճամփորդական հաղորդումը Երևանի մասին երկու թողարկում նկարահանել է ավելի վաղ: Սա լինելու է նրանց երրորդ անդրադարձը Հայաստանին: