Հայտնիների լուսանկարները Սոչիից, որտեղ պատրաստվում են հայկական մրցանակաբաշխությանը
Սոչիի «Kонцертный зал Фестивальный» համերգասրահում ժամեր անց կկայանա «Արմենիա. տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար հայկական շոու բիզնեսի դեմքերի զգալի մասը մեկնել է Սոչի։
Հայտնիներն Ինստագրամի իրենց էջերում ակտիվորեն նոր լուսանկարներ են հարապարակում և նշում, որ նման ճամփորդությունները հրաշալի առիթ են գործընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու համար։
Համերգային երեկոն կվարեն Նազենի Հովհաննիսյանն ու Վաչե Թովմասյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցում են Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Արմենչիկը, Հարութ Բալյանն ու Սուպեր Սաքոն, Սոնան և Արա Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը, Մավր Մկրտչյանը, Գուրգեն Դաբաղյանը և այլ հայտնի արտիստներ: Միջոցառման հատուկ հյուրերն են Ջիվան Գասպարյանն ու Ավրաամ Ռուսոն:














