Եվա Բաղդասարյանի համարձակ ֆոտոշարքն ու դրա արձագանքները
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը բնության գրկում վայրի աղջկա կերպարով համարձակ ֆոտոշարք է իրականացրել: Նա նոր լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և խոսել ֆոտոշարքում փոքր-ինչ բաց ու համարձակ կերպարով ներկայանալու մասին:
Եվան նշեց, որ ֆոտոշարքն իր նախընտրությամբ իրականացվել է Գառնի Գեղարդում. «Որքան ժամանակ է, դադարի մեջ էի ու պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր չէի իրականացնում թե՛ ժամանակի սղության, թե՛ տրամադրվածություն չունենալու պատճառով: Երբ առաջարկը ստացա, շատ ոգևորվեցի, որ այս ոճում պետք է լուսանկարվեմ: Հատկապես ջրում լուսանկարվելու մտահղացումն ինձ շատ դուր եկավ»,-ասաց սերիալային դերասանուհին:
Եվան նշեց, որ ֆոտոխցիկի հետ աշխատելիս էմոցիոնալ կերպարներ ստանալու հարցում իրեն մեծապես օգնում է դերասանական փորձը. «Լուսանկարիչն ասում էր, որ ինձ հետ աշխատելը հեշտ է: Ֆոտոշարքում փորձել ենք վայրի աղջկա կերպար ստանալ: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց ոչ միայն դերասանական հմտությունների շնորհիվ, այլև այն պատճառով, որ իմ բնավորության մեջ ևս ինչ-որ չափով կա այդ հատկանիշը»:
Դերասանուհու կարծիքով` ֆոտոշարքը թեև համարձակ է, փոքր-ինչ բաց, այդ ամենը մատուցված է գեղեցիկ և չափի մեջ։ «Տեղում որոշեցինք այդպես լուսանկարել: Կարծում եմ, լուսանկարները որքան բաց են, այնքան էլ չափի մեջ: Համենայն դեպս, շատ դրական մեկնաբանություններ եմ ստացել դրանց վերաբերյալ»,- եզրափակեց նա:




Լուսանկարները՝ Pro Image-ի







