Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները

16:32 • 27.09.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ ոուս հայտնի բլոգեր, հաղորդավարուհի Նաստյա Իվլեեվայի այցը Հայաստան պայմանավորված է եղել «Орёл и решка» նախագծի նկարահանումներով: Մեր ընթերցողներին տեղեկացրել էինք նաև, որ հաղորդման անձնակազմը Երևանում է եղել 1 ամիս առաջ, պարզապես Նաստյան միայն հիմա է լուսանկար հրապարակել։

 

Tert.am Life–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ճամփորդական հաղորդման նկարահանումների մասին։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում նաև «Орёл и решка» հաղորդման հայաստանյան նկարահանումների բեքսթեյջ լուսանկարները։

 

Այսպիսով` Հայաստան են ժամանել Նաստյա Իվլեեվա–Եվսեյ Կովալյով հաղորդավարական զույգը։ Նրանք նկարահանումներ են իրականացրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, այդ թվում` Սևանում, Ապարանում, Ենոքավանում։

 

 

Մեզ հայտնի է դարձել, որ Եվսեյը մի ամբողջ օր անցկացրել է Yell Extreme Park–ում , օգտվել է էքստերեմալ 2 ծառայութունից։ Նա եղել է նաև Ապարանի «Տառերի պուրակում»։

 

Կարելի է ենթադրել, որ ոսկե քարտը բաժին է հասել Եվսեյին, իսկ Նաստյան ունեցել է ընդամենը 100 դոլար։ Ի դեպ, Նաստյան եղել է նաև Երևանի պոնչիկանոցում, լողավազաններից մեկում, The kond house–ում։

 

Ընդհանուր առմամբ` ստեղծագործական թիմը Հայաստանում անցկացրել է 3 օր։ Հայաստանի մասին հաղորդումը եթերում լինի հոկտեմբերին։

 

Yell Extreme Park, Սևան, Պոնչիկանոց. Орёл и решка–ի հայաստանյան նկարահանումների լուսանկարներն ու մանրամասները