Թաթան, Լիլի Մորտոն և Իվետա Մուկուչյանը՝ Պավել Վոլյայի և Գարիկ Մարտիրոսյանի թիրախում. Comedy Club-ի նոր թողարկումը Երևանից
Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն պատմել է Երևանում անցկացված Comedy Club փառատոնի հետաքրքիր մանրամասներն ու ներկայացրել հայտնի հյուրերին: Իր 15 տարվա պատմության ընթացքում նախագիծն առաջին անգամ է հեռուստատեսային նկարահանումներ անցկացրել մեկ այլ երկրում: Երևանում Comedy Clubը նկարահանել է երեք թողարկում, որոնցից առաջինը եթեր հեռարձակվեց նախորդ շաբաթ ТНТ–ի եթերում: Եկրորդ թողարկումը նույնպես հեռարձակվելէ և արդեն հասանելի է համացանցում:
Հերթական հաղորդման հյուրերն են Թաթա Սիմոնյանը, ռուսաստաբնակ հումորիստ, հայազգի Արարատ Քեշյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, մոդել Լիլի Մորտոն: Ի դեպ, Comedy Club-ը երևանյան հանդիսատեսի համար պատրաստել էր հատուկ ծրագիր, որտեղ անդրադառնում էին ամենատարբեր թեմաներին՝ հայկական խոհանոցից մինչև քաղաքական որոշ իրադարձություններ:
Comedy Club փառատոնի կազմակերպումը նաև նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Ակումբի հումորիստները հնագույն քաղաքի մասին հետաքրքիր մեկնաբանություններ նույնպես պատրաստել էին: Tert.am Life-ի հետ զրույցում Comedy Club-ի անդմաներ Մարինա Կրավեցն ու Դեմիս Կարիբիդիսը նշել էին, որ տպավորված են երևանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունից. «Հիանալի ելույթ ունեցանք, մեր պատրաստած բոլոր համարները շատ լավ անցան: Ակնհայտ էր, որ հանրությունը զգում էր հումորային լավ ծրագրի կարիք, ի պատասխան` մեզ տվեցին ջերմ ծափահարություններ»,-ասել էր Դեմիսը:







