«Ամեն ինչ դեռ առջևում է». Մենչի 43-ամյակը՝ ԱՄՆ-ում

15:27 • 02.10.18

 

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, օրերս տոնել է ծննդյան տարեդարձը։ 43–ամյակը Մենչը նշել է ԱՄՆ–ում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։ Նրա հետ են նաև ընտանիքի անդամները։

 

Դերասանը տարեդարձը տոնել է ընկերական միջավայրում, սակայն հատուկ խնջույք չի կազմակերպել։  Որպես կանոն` Մենչն իր համար մեծ տոներ չի կազմակերպում։

 

Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ չի սիրում նշել իր ծնունդը։ «Ինձ համար ավելի կարևոր և ուրախ պահ է, երբ ընտանիքիս անդամների ծննդյան արարողությանն եմ պատրաստվում»,– նկատեց պրոդյուսերը։

 

Օրվա ամենասպասված նվերն էլ Մենչի համար ընտանիքի անդամների ջերմությունն է. «Կեսգիշերին երեխաներիս ուրախ դեմքերով շնորհավորանքն ինձ համար ամեն անգամ ամենամեծ անակնկալն է»։

 

Շատերը վախենում են տարեթվերից, որոնք արագորեն հաջորդում են մեկը մյուսից։ Մենչի խոսքով` ինքը չի վախենում մեծանալուց, չի էլ մտածում այդ մասին։ «Ամեն տարիք ունի իր խորհուրդը»,– ասաց նա։ Ի դեպ, դերասանը նաև նկատել է, որ իր կյանքում ամեն ինչ դեռ առջևում է, կյանքը նոր է սկսվում։

 

Դերասանը հիմա էլ ունի բազմաթիվ նպատակներ ու երազանքներ, որոնք պետք է անպայման իրականացնի. «Հիմա երևի ավելի շատ նպատակներ ու երազանքներ ունեմ, քան երբևէ»։