«Հայաստան է ժամանելու ոչ թե Սելին Դիոնը, այլ Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը». Ժակը հերքում է իր հայտնած տեղեկությունը
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական գործընկեր Ռադիո Վանի հաղորդավար Ժակը Tert.am Life–ի հետ զրույցում այսօր հայտնել էր, որ միջոցառման շրջանակում Հայաստան է ժամանելու Սելին Դիոնը, որը ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։
Պարզվում է` թյուրըմբռնում է եղել, որի արդյունքում Ժակը սխալ ինֆորմացիա է հայտնել։ Գործընկերները հաղորդավարին տեղեկացրել են, որ Հայաստան է ժամանելու Անժելիկ Կիժոն, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոնը, ինչն էլ դարձել է այս պատմության սկիզբը։
Tert.am Life–ը ներողություն է խնդրում իր ընթերցողներից տեղեկության տարածման համար։







