Մոսո Կարապետյանի նորածին որդու առաջին լուսանկարները
Tert.am Life-ն իր ընթերցողներին օրեր առաջ հայտնել է, որ ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել դերասան Մոսո Կարապետյանի և կնոջ` Քրիստինա Օգանեսյանի առաջնեկը։ Զույգը, ինչպես և նախապես որոշել էր, փոքրիկին անվանակոչել է Լեո։
Մոսոն ու Քրիստինան շտապել են հրապարակել նորածին որդու առաջին լուսանկարն ու հետևորդների հետ կիսվել իրենց երջանկությամբ։
Մոսոն նախ հրապարակել է Լեոյի անհատական լուսանկարն ու նկատել, որ նա ժպտում է, ապա տեղադրել է նաև կնոջ և որդու սիրառատ լուսանկարը։











