Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը

11:31 • 10.10.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ  երգիչ Մհերը հայր է դառնալու։ Երգչի առաջնեկը լույս աշխարհ է եկել այսօր՝ հոկտեմբերի 10-ին:

 

Կինը՝ Արմինեն նրան արու զավակ է պարգևել: Այս մասին տեղեկանում ենք երջանիկ հայրիկի ֆեյսբուքյան գրառումից:

 

«10.10.2018՝ Աստված իմ, ես հայր եմ դարձել: Այսօր նոր քաղաքացի է ծնվել նոր Հայաստանում: Եվ սա հրաշալի է». իր երջանկությունն այս մեկնաբանությամբ և դրան կից լուսանկարով է հայտնել երգիչը:

 

Փոքրիկը ծնվել է 3.55 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Մհերը նաև հայտնել է երեխայի անունը` Անդրանիկ։ 

 

 

Ծնվել է երգիչ Մհերի առաջնեկը