Իրինա Թովմասյանի և դստեր հանգիստը Եգիպտոսում

14:46 • 13.10.18

 

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը կրտսեր դստեր՝ Ալյայի հետ մեկնել է Եգիպտոս, որտեղ մայր ու աղջիկ վայելում են ամառային հանգիստն ու ծովային վայելքները։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան ասաց, որ հրաշալի հանգիստ են անցկացնում և օգտվում են ծովային տարբեր հաճույքներից, ինչպես նաև տրամադրեց հանգստի լուսանկարները։

 

«Կատարյալ հանգիստ ենք անցկացնում։ Միայն ափսոսում եմ, որ ամբողջ ընտանիքով չենք եկել։ Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում, իսկ մյուսները Հայաստանում են»,– ասաց Իրինան ու հայտնեց, որ միայն Ալյայի հետ մեկնելու պատճառն այն էր, որ ինքնաթիռի միայն երկու ազատ տոմս է եղել։ «Որոշեցինք երկուսով գալ, սակայն միջնեկ աղջիկս` Մարիան, չգիտի այդ մասին։ Եթե իմանս, շատ կնեղանա։ Մարիան մտածում է, թե Ալյան գնացել է ատամ հանելու:)»,– պարզաբանեց նա:

 

Մայրիկին սփոփում է կրտսեր դստեր անսահման երջանկությունը. «Ալյայի համար այնքան լավ է։ Ջրից դուրս չի գալիս ամեն ինչ ուզում է փորձել։ Ինձ հավասար մասնակցում է բոլոր մարմնամարզություններին և խաղերին»։

 

Իրինայի խոսքով, դուստրը հասցրել է ընկերանալ հյուրանոցի բոլոր հայերի և ոչ միայն հայերի հետ. «Աջ ու ձախ շփվում է։ Իտալացիների, գերմանացիների հետ էլ է ընկերացել, ինձ էլ համոզում է, որ նրանք հայերեն են հասկանում:)»։