Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, սպասում են իրենց առաջնեկին։
Այս լուրը հայտնում է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի պաշտոնական էջը:
Այս տարվա մասյիսին պսակադրված զույգի փոքրիկը լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը:
Այսօր ամուսինները ժամանել են Ավստրալիա: Արքայազնի ու դքսուհու արտասահմանյան ուղևորությունը կտևի 16 օր, որի ընթացքում նրանք կմասնակցեն Նոր Զելանդիայում, Ֆիջիում և Տոնգայում 76 տարբեր միջոցառման:







