Քիմ Քարդաշյանի կիսամերկ ֆոտոշարքը՝ իր նոր ապրանքանիշի գովազդում
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը նաև հաջողակ գործարար է ու բազմազավակ մայր, մոտ օրերս կներկայացնի իր ապրանքանիշի կոսմետիկ միջոցների շարքը:
Ինստագրամի իր էջում Քիմը նոր, սեքսուալ լուսանկարներ է հրապարկել, որոնցում գովազդում է իր նոր ապրանքանիշը: Լուսանկարների հեղինակը ՝ Դևիդ Լաշապելն է:
Ռեալիթի շոուի 37-ամյա աստղի հետևորդներից ու երկրպագուներից շատերը նրան քննադատել են չափից ավելի բաց լուսանկարների միջոցով ստվերաներկերը գովազդելու տարբերակի համար: Չնայած այդ հանգամանքին, հեռուտաստղը ևս մի քանի նոր լուսնակար է տեղադրել իր միկրոբլոգում:










