«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ». Սիրուշոյի պարը՝ Լիոնում
Երգչուհի Սիրուշոն, որն այս օրերին համերգային շրջագայությամբ գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել: Կարճ հոլովակում երգչուհին փողոցում պարում է երկու անձանց հետ: Հոլովակին կից նա թողել է հետևյալ մեկնաբանությունը:
«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ ու նպաստել նրան, որ մենք անընդհատ ժպտում և պարում էինք )))»։
Սիրուշոն «Արմատ» շրջագայության նկարահանումներն է իրականացնում Լիոնում: Երգչուհին պարբերաբար իր միկրոբլոգում հետևորդներին ներկայացնում է նոր լուսանկարներ և կիսվում համերգային շրջագայությունից ստացած տպավորություններով:







