Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը

14:04 • 22.10.18

 

Հոկտեմբերի 21-ին Երևանը նշեց իր 2800-ամյակը: Ինչպես Կենտրոն համայնքում, այնպես էլ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում կազմակերպվել էին մի շարք տոնական միջոցառումներ: Tert.am Life-ը առանձնացրել է տոնական օրվա հետաքրքիր դրվագները:

 

Երևանի տարեդարձը մեկնարկեց առավոտյան ժամը 8-ից: Շահումյանի անվան հրապարակից խորդհրանշական՝ 2800 թվով վազորդների մասնակացությամբ անցկացվեց երևանյան մարաթոնը:

 

«Սիրահարդ եմ Երևան» խորագրի ներքո անցկացվեց հեծանվավազք, որին մասնակցեց նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: 

 

Օրվա ընթացքւոմ Երևանում տարբեր միջոցառումներ էին կազմակերպվել։ Ինչպես Անկախության տոնին, այս անգամ ևս ոճային դասարարգումներ էր արված և քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներից յորրաքանչյուրը մի ոճի երաժշտություն էր ներկայացնում։ Դասական երաժշտությունից մինչև ազգային երգ ու պար. երևանյան համերգային ծրագրերը հագեցած էին տարաբնույթ երաժշատակն ուղղություններով: Ցանկացած երաժշտական ոճի սիրահար կարող էր գտնել իր նախընտրելի երաժշտական հարթակը:  

 

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվեցին Հանրապետության hրապարակում կայացած գալա համերգով, որին ներկայացան մի շարք հայտնի արտիստներ՝ Սոֆի Մխեյանը, Ֆորշը, Նունե Եսայանը, Գարիկ և Սոնա դուետը, Արամ MP3-ն և այլք: 

 

 

Ինչպես է Երևանը տոնել իր 2800-ամյակը. մայրաքաղաքի տոնական գույներն ու տրամադրությունը