Երևան եկած Արմուշի անակնկալը Գարիկ Պապոյանին
ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան Արմուշը Հայաստանում է: Այս մասին տեղեկանում ենք Գարիկի՝ Ինստագրամում տեղադրած հոլովակից: Հումորիստը նկատել է, որ սա լավագույն անակնկալն էր:
Տեսանյութում Գարիկի աչքերը կապված են, նա փորձում է գուշակել, թե ով է անակնկալ հյուրը:
Բազմաթիվ ճշտող հարցերից հետո Գարիկը հանձնվում է և աչքերը բացելովանակնկալի է գալիս՝ տեսնելով Արմուշին: Գարիկը զարմանում է, թե ինչու չգիտեր, որ Արմուշը եկել է։







