«488՝ իմ թագուհու համար». Քայլի Ջեներն իր մայրիկին թանկարժեք ավտոմեքենա է նվիրել
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, մայրիկի տարեդարձի առթիվ շուրջ 300 հազար դոլար արժողությամբ, շքեղ Ferrari 488 մակնիշի ավտոմեքենա է նվիրել նրան:
Ամերիկյան հեռուստաաստղը Ինստագրամի իր էջում վիդեհոլովակ է հրապարակել, որտեղ ցուցադրում է, թե ինչպես է անակնկալը մատուցել Քրիս Ջեններին: Տեսանյութը նա ուղեկցել է հետևյալ մեկանբանությամբ. «488 իմ թագուհու համար»:
Նշենք, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները նոյեմբերի5-ին կդառնա 63 տարեկան, սակայն ընտանիքի կրտսեր անդամը՝ Քայլին, որոշել է իր անակնկալը ավելի վաղ մատուցել: Նա նաև Սթորի հավելվածում է տեսանյութեր հրապարակել, որտեղ նշում է՝ այդ մեքենայից ինքն էլ է վարում և որոշել է մայրիկին ևս նվիրել նրա երազանքների ավտոմեքենան:








