Ինչպես են Երևանում տոնել Հելոուինը
Երեկ նշվում էր Հոլոուինը, որը տարեցտարի ավելի շատ են տոնում Հայաստանում։ Երևանի կենտրոնը լի էր «սարսափելի» կերպարներով, որոնք, երբեմն, գոռգոռում էին ու վախեցնում անցորդներին։ Վերջիններս էլ զայրանում էին, ասում, որ չեն հասկանում տոնի իմաստը։
Tert.am Life–ը ներկայացնում է ֆոտոշարք «վախեցնող» Երևանից։ Հելոունի մասնակիցներից շատերը նշում են, որ այն հետաքրքրություն է բերում քաղաք, բայց չեն կարողանում բացատրել դրա նշանակությունը։
Երևանի ժամանցի կենտրրոններից շատերն էլ երեկ նախապատրաստվել էին տոնին։ Մուտքի մոտ այցելուներին դիմավորում էին տոնի խորհրդանիշը հանդիսացող դդումներ, որոնց վրա չար ու ծիծաղելի դեմքեր էին փորագրված, ներսում էլ մոմ էր վառվում։ Աշխատակիցներից շատերը թեմատիկ հագուստով ու ներկված դեմքով էին։
Ըստ ավանդության` դդմի սարսափելի տեսքը կարող է վանել չար ուժերին։ Դդումը ստացել է Ջեքի լապտեր մականունը, քանի որ համաձայն ավանդության` Ջեքը դեգերում է խավարում դրախտի և դժոխքի միջև` լապտերը ձեռքին։
Այնուամենայնիվ, առավել մեծ ակտիվություն նկատելի էր փողոցներում։ Հելոուինի մասնակիցներից շատերը միայն փողոցներում էին շրջում, ժամանցի վայրերից որևէ մեկում երեկոն շարունակելու մտադրություն չունեին։




























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







