Քիմ Քարդաշյանն ու քույրերը Հելոուինի կապակցությամբ VS «հրեշտակների» են վերածվել
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քորթնի, Քիմ, Քլոե Քարդաշյան և Քենդալ, Քայլի Ջեներ քույրերը Հելոուինի տոնի կապակցությամբ որոշել են Victoria’s Secret բրենդի «հրեշտակների» վերածվել՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց մարմինները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, քույրերը կրել են սեքսուալ ներքնազգեստ ու VS «հրեշտակների» ֆիրմային թևերը:
Նշվում է, որ Քարդաշյան-Ջեներ ազդեցիկ կլանի աստղային ներկայացուցիչներն այս տեսքով մասնակցել են Հելոուինի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված մեծ խնջույքին:
Քիմ Քարդաշյանն ավելի ուշ Instagram-ում նշել է, որ իրենք կրել են Victoria's Secret-ի օրիգինալ նմուշներ:
«Շնորհակալ եմ Victoria’s Secret-ին մեզ մոդելային տեսք հաղորդելու ու իրական թևեր տալու համար: Երազանքս կատարվեց, ես մի գիշերով Victoria’s Secret-ի «հրեշտակ» դարձա»,-գրել է Քարդաշյանը:





















