Լիդուշիկի մենահամերգի հետաքրքիր պահերն ու Յանայի առաջին բեմելը
Օրերս Վանաձորում կայացավ երգչուհի Լիդուշիկի մենահամերգը։ Երգչուհին Tert.am Life-ին է տրամադրել մենահամերգի լուսանկարներն ու պատմել, թե ինչպես է անցել երեկոն, որին նախապատրաստվել էր մեծ եռանդով։
Լիդուշիկի խոսքով` համերգն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Հանդիսատեսն իրեն մեծ էներգիա տվեց։ Երգչուհին ոգևորված է` օրեր առաջ սպառված էին մենահամերգի բոլոր տոմսերը։
«Երկրորդ մենահամերգս էր Վանաձորում։ Բազմաթիվ երգեր կային, որոնք չէի երգել առաջին մենահամերգիցս հետո։ Ուենեինք և՛ ամբողջական, և՛ բեմական կատարման պրմիերաներ։ Համերգը շատ բարձր տրամադրությամբ ու ջերմ մթնոլորտում անցավ»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ բեմում իր հետ եղել են «Տաթև» և «Սոնա դանս» պարային համույթները։
Երգչուհին շատ է կարևորում մարզային ելույթները։ Ասում է՝ այստեղ հանդիսատեսն առանձնահատուկ ջերմ է, ինչպես արտերկրում։

«Դա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանում հանդիսատեսն ավելի շատ է հնարավորություն ունենում տեսնել երգիչներին, իսկ իրենք ավելի երկար են սպասում»,– նկատեց նա։
Հանդիսատեսը երգչուհուն հավասար երգել է իր երգերը, Լիդուշիկն էլ ապահովել է նրանց ակտիվ մասնակցությունը նաև բեմում։
«Համերգի ժամանակ որոշեցի, որ «Փոքրերի աշխարհ» երգը կատարեմ հանդիսատեսի հետ, երեխաներ կանչեցի բեմ ու միասին երգեցինք։ Բացի այդ, մինչև համերգը մրցույթ էի հայտարարել «Քո նման» և «Մամա» երգերի լավագույն կատարումների համար։ Խոստացել էի, որ հաղթողներն ինձ հետ կերգեն բեմում։ Դիլիջանից Զիննա Ոսկանյանը, Վանաձորից Էլլա Սևոյանը և ավստրալահայ Անիտա Սողոմոնյանը, որն այժմ ապրում է Երևանում, ինձ հետ երգեցին բեմում։ Համերգից առաջ էլ ինձ մի երեխա մոտեցավ, խնդրեց, որպեսզի մանկական բաժից մի երգ միասին կատարենք, իհարկե, չմերժեցի»,– պատմեց երգչուհին։

Երեկոյի ժամանակ Լիդուշիկն ու դերասան Սարգիս Գրիգորյանի դուստրը` Յանան, ներկայացրել են իրենց երգին պրեմիերան։
«Սա Յանուկի առաջին բեմելն էր։ Կարծում եմ` հաջող ստացվեց։ Նա բեմում իրեն ավելի լավ դրսևորեց, քան փորձերի ժամանակ։ Երգը սիրվեց, ինչն ըստ իս անմենակարևորն է։ Երգի հաջողությունը հենց նրանում է կայանամ` հանդիսատեսն առաջին իսկ կատարման ժամանակ կընդունի՞ այն, թե՞ ոչ»,– ասաց երգչուհին ու նկատեց, որ զուգերգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա շատ շուտով։
Մինչև տարեվերջ Լիդուշիկը կներկայացնի նաև տեսահոլովակ անհատական երգի հիման վրա։ Դեկտեմբերին նա կմերկնի շրջագայության Միացյալ Նահանգներ, հնարավոր է, շրջագայութունը երկարաձգվի, և Լիդուշիկը ելույթներ ունենա նաև Եվրոպայի տարբեր քաղաքներում։




Լուսանկարները՝ Վաղինակ Փելեշյանի







