«Մեր ընտանիքում ամեն բան նորմալ է». Լուիզա Ներսիսյանը հերքում է Հրանտ Թոխատյանից բաժանվելու լուրը

18:03 • 05.11.18

 

Այսօր լուրեր են տարածվել, որ դերասան Հրանտ Թոխատյանն ու դերասանուհի Լուիզա Ներսիսյանը բաժանվել են։ Tert.am Life–ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, չգիտի էլ` որտեղից կարող էին նման լուրեր տարածվել։

 

«Նախորդ տարի էլ էին նման լուրեր տարածվել, ամեն տարի ինչ–որ նման խոսակցություն է տարածվում, հերքում ենք»,– ժպիտով պատասխանեց դերասանուհին, որն արդեն սովոր է նման խոսակցությւոններին։

 

Վերջին շրջանում ամուսինները, գրեթե, միասին չեն ներկայանում որևէ միջոցառման։ Լուիզան չի բացառում, որ խոսակցություններն այդտեղից են սկիզբ առել, սակայն փաստում է` իրենց ընտանիքում ամեն բան կարգին է։

 

«Մեր ընտանիքում ամեն բան նորմալ է». Լուիզա Ներսիսյանը հերքում է Հրանտ Թոխատյանից բաժանվելու լուրը