Սպորտային պարերի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր ֆուտբոլիստ և աճպարար. նոր լուսանկարներ «Մեծ փոքրիկները» նախագծի նկարահանումից

17:41 • 05.11.18

 

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկները» նախագծի նոր եթերաշրջանում իրենց երաժշտական, մարզական, ինտելեկտուալ և այլ կարողություններն ու տաղանդը ցուցադրելու հնարավորություն են ստացել հայազգի փոքրիկներն ամբողջ աշխարհից, ինչպես նաև 60 տարեկանից բարձր տաղանդավոր տարեց մարդիկ:

 

Tert.am Life-ը ներկա է եղել «Մեծ փոքրիկների» հերթական թողարկման նկարահանումներին, ֆիքսել շնորհալի երեխաներին և ներկայացնում է դեռևս չհրապարակված լուսանկարներ առաջիկայում սպասվող թողարկումներից:

 

Առաջին անգամ նախագծին մասնակցեց երեխա, որն արդեն գրանցվել է «Գինեսի ռեկորդակիրների» գրքում: Նա 9-ամյա գյումրեցի Գևորգ Հայրապետյանն է, որը 1 ժամ 37 րոպե անընդմեջ գնդակ է խաղում՝ 10 հազարից ավելի անգամ հարվածելով գնդակին: Դա այսպես կոչված ֆուտբոլ 21-ն է: Նախորդ նմանատիպ ռեկորդը 1 ժամ 20 րոպե է եղել:

 

 

Հաջորդ երեխան, որը կփորձի զարմացնել հեռուստադիտողներին, Միլանա Գրիգորյանն է: Նա ժամանել է Անապայից: Միլանայի հայրիկը հայ է, մայրիկը՝ ռուս: Նա սպորտային պարերի աշխարհի չեմպիոն է: Շատերը, գուցե,  հիշեն նրան ռուսական «Лучше всех» շոուից:

 

Իր ունակություններով  հեռուստադիտողներին զարմացնել է ցանկանում նաև Եվա Ամիրյանը: Նա ցուցադրում է աճպարարարական հնարքներ, որոնք սովորել է հայրիկից: Եվայի հայրիկը Հայաստանում հայտնի աճպարար Վարդան Ամիրյանն է:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Սպորտային պարերի աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր ֆուտբոլիստ և աճպարար. նոր լուսանկարներ «Մեծ փոքրիկները» նախագծի նկարահանումից