«Ինչ էի անելու առանց քեզ». Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկի տարեդարձի առթիվ
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները նոյեմբերի 5-ին նշել է ծննդյան 63-ամյակը: Քիմ Քարդաշյանը Իսնտագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել մայրիկի տարեդարձի առթիվ:
«Աշխարհի ամենալավ մայրիկի ծնունդը շնորհավոր։ Ի՞նչ էի անելու ես առանց քեզ։ Իմ ապավեն, իմ ամեն ինչ: Ես շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես մեզ համար։ Դու իրականում մեր լավագույն աջակիցն ես, լավ ընկերը, ում մասին կարող էր յուրաքանչյուրը երազել։ Ես այնքան եմ քեզ սիրում», - գրել է Քիմը:
38-ամյա հայուհու հրապարակած լուսանկարում նրա մայրն է, տատիկը, դուստրը՝ Չիկագոն և զարմուհին՝ Սթորմին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մայրիկի տարեդարձի առթիվ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, շուրջ 300 հազար դոլար արժողությամբ, շքեղ Ferrari 488 մակնիշի ավտոմեքենա է նվիրել նրան:









