Նատալյա Օրեյրոն համերգ կտա Երևանում
Հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն առաջին անգամ հանդես կգա Երևանում։ Երգչուհու համերգը նախատեսվում է ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Երգչուհին Հայաստան է ժամանելու իր «Անմոռանալի շրջագայություն» խորագրով համերգային շրջագայության շրջանակում: Համերգի տոմսերի արժեքը 5000-50000 դրամ է։
Նատալյա Օրեյրոն Հայաստանում մեծ համբավ էր վայելում տարիներ առաջ, երբ «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալը ամենառեյթինգայիններից էր։ Չնայած Հայաստանում Նատալյայի հանդեպ մեծ հետաքրքրությանը, նա առաջին անգամ է ժամանելու Երևան։










