«Իմ օգնական, իմ բարի մարդուկ, սիրում եմ քեզ». Էմմիի շնորհավորանքը որդու 3-ամյակի առթիվ

15:48 • 14.11.18

 

Երգչուհի Էմմիի ավագ որդին` Դանիելը, այսօր դարձավ 3 տարեկան։ Երգչուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու լուսանկարներն ու գրել.

 

«Իմ կյանքի իմաստ, իմ լույս, իմ ընկեր, իմ օգնական, իմ բարի մարդուկ, սիրում եմ քեզ: Ծնունդդ շնորհավոր, տղաս»։

 

Ի դեպ, Tert.am Life–ին տված վերջին հարցազրույցում Էմմին ասել է, որ երկու տղաների մայրիկ լինելը հաճելի պատասխանատվություն է: Որդիները՝ Դանին և Մարտինը, միմյանց հետ շատ կապված են: Երգչուհու խոսքով, ավագ որդին հոգ է տանում փոքրի մասին ու պաշտպանում եղբորը. «Տղաներս միմյանց շատ են սիրում և իրար հետ շատ ժամանակ են անցկացնում: Դանին, լինելով փոքր-ինչ մեծ, բավականին ուշադիր է իր փոքր եղբոր նկատմամբ: Փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Մարտինը հանկարծ ինքն իրեն չվնասի, խնամում է նրան: Երբ իրեն կոնֆետ եմ տալիս, անպայման ասում է՝ մեկը տանեմ Մարտինին: Երեխաները, բնականաբար ակտիվ են, ինչը նորմալ է ինձ համար: Չափի մեջ չարաճճի լինելը ևս նորմալ է, այնուամենայնիվ, նրանք շատ խելացի և լսող երեխաներ են»։