«Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել». Ջիվան Գասպարյանի և Հարութ Փամբուկչյանի կարծիքը երգչուհու մասին

15:05 • 14.11.18

 

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի և երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ նստած են սեղանի շուրջ։

 

Սիրուշոն երգում է, ինչից հետո  Ջիվան Գասպարյանն ասում է, որ երգչուհու ձայնի ընդունակություններն այնքան մեծ են, որ ինչ ցանկանա, կարող է երգել։

 

Հարութ Փամբուկչյանն էլ նկատում է, որ Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել, թե՛ շնորհք է տվել, թե՛ մարդկություն, թե՛ գեղեցկություն։

 

Տեսանյութին կից Սիրուշոն գրել է. «Երեկո, որը միշտ կհիշեմ»։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)