«Շնորհակալ եմ ընտանիքիս ու ինքս ինձ համար». Մովսես Երեմյանի կինը` Աննան, տոնում է ծննդյան տարեդարձը

19:21 • 17.11.18

 

Դերասան Մովսես Երեմյանի կինը՝ պարուհի Աննա Սիմոնյանը, որն իր դերասանական ուժերն է փորձում «Նռան հատիկ» հեռուստասերիալում, նշել է ծննդյան տարեդարձը։ Աննան առաջին անգամ տարեդարձը տոնում է մայրիկի կարգավիճակում` ոչ միայն ամուսնու, այլև որդու`  Անրիի հետ։ Այս օրվա առթիվ Աննան Ինստագրամի իր էջում գրել է.

 

«Ծննդյան օրն ինձ համար դարձել է ամփոփման ու վերլուծման օր: Այս օրը նշելն իր տեղն ունի, բայց շատ ավելի խորը բնույթ է կրում հետևելը մարդկանց ու իրադարձություններին: Ես շատ շնորհակալ եմ Արարչին ու այս կյանքին՝ ընտանիքիս, ծնողներիս ու ինքս ինձ համար: Հարուստ եմ այն մարդկանցով, ովքեր հիշել, գնահատել ու շնորհավորել են ինձ:

 

Ինչպես բոլորիդ կյանքում, այնպես էլ ինձ մոտ շատ լավ մարդիկ կան, որ անցյալում են, ու կան նրանք, ովքեր կան հիմա: Թվում է, թե ավելի լավ լինել չի կարող  ու այդ կապակցությամբ` ծննդիս առթիվ` ցանկանում եմ բոլորին խաղաղություն, առողջ գիտակցություն, ազնիվ ու սրտացավ ընկերություն, հավերժ անմար սեր և երջանկություն, ինչպիսին դուք եք պատկերացնում:

 

Շնորհակալ եմ բոլորիդ...»։

 

Մովսեսն է հրապարակել է իր և կնոջ լուսանկարն ու գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»։