Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Դուբայից
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը տևական ժամանակ է` Դուբայում է, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։
Լիլիթը չի բացահայտում հանգստի նպատակո՞վ է մեկնել Դուբայ, թե՞ գործնական, սակայն ի տարբերություն իր հրապարակումների զգալի մասի, նոր լուսանկարներին կից գրում է, թե որ քաղաքում է։
Նշենք, որ վերջին շրջանում երգչուհու ներկայացրած տեսահոլովակները տարբեր երկրներից են։ Թե հաջորդիվ ինչ աշխատանք է ներկայացնելու, Լիլիթը սովորության համաձայն գաղտնի է պահում։














