Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են վերջ տալ 6 երեխաների խնամակալության համար պայքարին

18:12 • 22.11.18

 

Հոլիվուդի ամենաաղմկահարույց ամուսնալուծություններից մեկում նոր զարգացում է հասունանում. դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, որոնք երկու տարի պայքարում են իրենց վեց երեխաների խնամակալության իրավունքի համար, որոշել են համաձայնության գալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 54-ամյա Փիթն ու 43-ամյա Ջոլին նման որոշում են կայացրել, քանի որ հասկացել են՝ իրենց միջև ծավալվող պայքարը միայն վնաս է հասցնում երեխաներին:

Այժմ նախկին ամուսինների նպատակն է բանակցություններ սկսել նախքան խնամակալության հարցով դատավարության մեկնարկն ու բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնության գալ:

Չնայած որ Ջոլին ցանկանում է միանձնյա խնամակալության իրավունք ստանալ, վերջնական համաձայնագիրը ենթադրում է Փիթին երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար ավելի լայն հնարավորությունների ընձեռում:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնության գալու նախաձեռնությունը Փիթինն է:

Հայտնի է, որ դերասանների վեց երեխաներից երեքը կենսաբանական են, երեքը՝ որդեգիր:

 

Settling: The A River Runs Through It actor hoped 'persuade' her that a 'hearing will cause lasting psychological damage' to their kids, the outlet's source revealed

For the kids: According to the outlet's sources, the 54-year-old actor and 43-year-old actress are wrapping things up because, they 'realized the ongoing fight is only hurting the children.'

No trial: According to the report, their goal is 'to wrap up negotiations before the private custody trial begins'

 
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են վերջ տալ 6 երեխաների խնամակալության համար պայքարին