«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց». Էմմիի հուզիչ գրառումը

12:44 • 23.11.18

 

ԱՄՆ–ում այսօր նշում են Գոհաբանության օրը։ Երգչուհի Էմմին Ինստագրամի իր էջում ծնողների` երգչուհի Նադեժդա Սարգսյանի և քանդակագործ Դավիթ Բեջանյանի հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել.

 

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց։ Այսօր, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ են, ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ միայն հոգեպես։ Երբևիցե չեմ դադարի ասել ծնողներիս շնորհակալություն, որ ինձ կյանք են տվել։ Շնորհակալ եմ, որ սովորեցրել եք ընդունել կյանքն իր լավ և վատ կողմերով։ Ապրել, և չփոխվել։ Ինձ կյանք տվածների կենացը, ինձ կյանք տվողների կենացը։ Բոլորիդ կենացը»։

 

Հիշեցնենք, որ Էմմին հորը՝ Դավիթ Բեջանյանին կորցրեց 2011 թվականին, մերը՝ Նադեժդա Սարգսյանին՝ այս տարի։