«SOS. փրկեք մեր հոգիները» 18+ հեռուստասերիալը կցուցադրվի Արմենիա TV–ի եթերում
«SOS. փրկեք մեր հոգիները» խորագրով 25 մասանոց հեռուստանովելի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Նոյեմբերի 26-ին այն կսկվի ցուցադրվել «Արմենիա հեռուստաընկերության եթերում` որպես «Արմենիա պրեմիում» հեռուիստաալիքի ամենադիտված և քննարկված նախագծերից մեկը։
«Քավարան» միստիկ դրամայի ստեղծողները այս անգամ ներկայացնում ֆանտաստիկ և սարսափ ժանրերի տարրերով նոր թրիլլեր։ Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի խոսքով` Արման Նշանյանի, Գայանե Բալյանի, Մարիամ Դավթյանի և այլ դերասանների մասնակցությամբ աշխատանքը նորություն է հայկական կինոարտադրության մեջ։
«Ֆենթըզիի տարրեր պարունակող պատմության էկրանավորման առաջին համարձակ փորձն է մեր երկրում, ինչը կարելի է հեղաշրջում համարել հայկական սերիալարտադրության մեջ։ Կան նաև սարսափ ժանրի էլեմենտներ, այդ իսկ պատճառով ի սկզբանե զգուշացնում ենք, որ նյարդերից թույլ մարդիկ չդիտեն։ Այն նախատեսված է 18 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար»,– ասաց պրոդյուսերը և հավելեց, որ սցենարն ադապտացված չէ։ Նախագծի համար նոր սցենար է գրվել, հեղինակն Անահիտ Շահսուվարյանն է։
%20copy.jpg?1514710527035)
Սերիալի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ Հերոսը` 38 ամյա Վանը, որին մարմնավորում է Արման Նշանյանը, Սիրիայի պատերազմի բովով անցած երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում կորցրել է ամեն ինչ` տուն, ընտանիք, հարստություն, առողջություն։ Նա գալիս է Հայաստան և ստիպված է լինում կյանքը զրոյից սկսել։ Վանը մեծ դժվարությամբ վարորդի աշխատանք է գտնում, բայց նրա աշխատանքային առաջին օրը ճակատագրական է լինում թե՛ իր, թե՛ Վորոնեժ մեկնող ուղևորների համար։ Վանի վարած ավտոբուսը վթարի է ենթարկվում, ուղևորներից ոմանք մահանում են, մյուսները մեղադրում են Վանին կատարվածի համար։
Անհասկանալի ձևով կտրվում է կապը արտաքին աշխարհի հետ, անտառից դուրս գալու բոլորը փորձերը ապարդյուն են լինում։ Վանն ու ուղևորները պարզում են, որ իրենք ծուղակի մեջ են ընկել և հայտնվել «Սատանի ձոր» կոչվող տարածքում, որտեղ, ըստ տեղացիների հյուսած առասպելի, խորհրդավոր ու անբացատրելի երևույթներ են տեղի ունենում։ Թե հերոսներն ինչ ճակատագիր են ունենում, պրոդյուսերը չի բացահայտում, սակայն խոստանում է, որ հեռուստադիտողը ձանձրանալու ժամանակ չի ունենա։
%20copy.jpg?1514710536157)
%20copy.jpg?1514710552202)
%20copy.jpg?1514710559574)
%20copy.jpg?1514710565784)
%20copy.jpg?1514710575228)
%20copy.jpg?1514710581871)
%20copy.jpg?1514710588479)
%20copy.jpg?1514710598100)
%20copy.jpg?1514710604058)
%20copy.jpg?1514710609924)
%20copy.jpg?1514710615991)
%20copy.jpg?1514710622795)
%20copy.jpg?1514710629041)
%20copy.jpg?1514710635866)
%20copy.jpg?1514710642993)
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի







