Մինսկում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթը. Հայաստանի մասնակից L.E.V.O.N.-ը ելույթ կունենա 17-րդը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է «Մանկական Եվրտաեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի երզափակիչ համերգը: Այն սկսվեց մասնակից երկրների դրոշների շqերթի արարողությամբ: Մրցույթը արդեն երկրորդ անգամ է անցկացվում Մինսկում, նախորդը՝ 2010-ին էր: «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա կարգախոսը #LightUp հեշթեգն է։ Մրցույթի լոգոտիպը արևադարձային աստղն է, որը պատրաստվել է ուղղահայաց շրջադարձային երաժշտական ալիքներից:
Մրցույթին մասնակցում է 20 երկիր: Հայաստանը ներկայացնող 12-ամյա L.E.V.O.N.-ը հանդես կգա 17-րդ համարի ներքո: Լևոնը կկատարի Արտեմ Վալտերի հեղինակած համանուն ՝ L.E.V.O.N. երգը:
www.junioreurovision.tv կայքում երեկվանից մեկնարկած քվեարկությունը արդեն դադարեցվել է և կվերսկսվի մրցութային բոլոր ելույթներից հետո՝ 15 րոպեով: Նոր կարգի համաձայն ամեն երկիր կարող է ձայն տալ նաև իր երկիրը ներկայացնող մասնակցին առցանց քվեարկության միջոցով։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել 1 անգամ` նվազագույնը 3, առավելագույնը՝ 5 մասնակցի օգտին։ Հաղթողը կընտրվի ժյուրիի և առցանց քվեարկության միասնական արդյունքով` 50/50 հարաբերակցությամբ։







