«Մանկական Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վենգելը: Ռոքսաննան Լեհաստանի՝ «The Voice of Kids» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է ճանաչվել և այդ փաստը համարում է իր կարևոր ձեռքբերումներից մեկը:
Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին տեղում էր Ավստրալիան, երկրորդ տեղում՝ Մալթան և երրորդում՝ Վրաստանը:
Օնլայն քվեարկության արդյունքներով 10 ամենաբարձր միավոր ստացած երկրների շարքում Հայաստանը 5-րդ տեղում էր: Ընդհանուր արդյունքներով, հավաքելով 125 միավոր՝ մեր մասնակից L.E.V.O.N.-ը մրցույթում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացվում էր 17-րդ անգամ։ Հայաստանը մրցույթին ներկայացրած 12-ամյա L.E.V.O.N.-ը հանդես եկավ համանուն երգով։









