Քիմ Քարդաշյանը մասնավոր թռիչքի համար ահռելի Boeing 747 օդանավ է վարձել ու քննադատվել նման ճոխության համար

18:25 • 27.11.18

 

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հայտնվել են հանրային քննադատության թիրախում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ պատճառը Boeing 747 մասնավոր օդանավով թռիչքն է:

 

Հայտնի է, որ աստղային զույգն անհայտ ուղղությամբ թռիչքի համար օգտագործել է ահռելի օդանավը, որի նստատեղերի մեծ մասն ազատ է եղել. զույգին ուղեկցել է ընդամենը մի քանի հոգի, մինչդեռ Boeing 747-ում կա 660 նստատեղ:

 

Համացանցի օգտատերերը Քարդաշյանին ու նրա ամուսնուն քննադատել են «անհեթեթ» ճոխություններ թույլ տալու համար: Նրանց կարծիքով՝ զույգը միայն իրենց ու ընկերների հարմարավետության պատճառով չպետք է ահռելի վնաս հասցներ շրջակա միջավայրին: Հայտնի է, որ Boeing 747-ը մեծ քանակությամբ վնասակար նյութեր է արտանետում մթնոլորտ:

 

 

«Մտածում եմ՝ վառելիքի, պաշարների ինչպիսի ծախս, շրջակա միջավայրին հասցված որքան մեծ վնաս. այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Սա այնքան զզվելի է ու անհեթեթ»,-գրել է օգտատերերից մեկը:

 

Մեկ ուրիշն էլ օդանավի մասնավոր վարձակալման համար վճարված «2-3 մլն դոլարը» առաջարկել է հատկացնել բնապահպանական խնդիրների լուծմամբ զբաղվող հիմնադրամներին:

 

Քիմ Քարդաշյանը մասնավոր թռիչքի համար ահռելի Boeing 747 օդանավ է վարձել ու քննադատվել նման ճոխության համար