Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի 16-ամյակի խնջույքն ու անակնկալները
Նոյեմբերի 25-ին «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը` պատանի երգչուհի, դերասանուհի Մեգին դարձավ 16 տարեկան: Երգչուհին տարեդարձը նշել է երևանյան ակումբներից մեկում իր ընկերների հետ: Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու զրուցել հոբելյարի հետ:
Խնջույքին ներկա էին Մեգիի գրեթե բոլոր ընկերները՝ շուրջ 50 հյուր, որոնց թվում էին նրա դասընկերները, քոլեջի ու երգարվեստի ոլորտի ընկերները: Մեգին նշեց, որ այս տարվա համար հնեց այսպիսի խնջույք էր պատկերացնում՝ ակումբային ռիթմերի ներքո ու անվերջ պարելով: Խնջույքին ներկա էին նաև երգչուհու մայրիկը, մորաքույրը՝ Լուսինե Թովմայսանն ու տատիկը:
Երգչուհին պատմեց, որ տոնական օրն իր համար սկսվել է անակնկալներով. «Սկզբում մայրիկս եկավ նվերի մեծ տոպրակով, հետո մորաքույրս՝ Լուսինեն ինձ նվիրեց իմ ամենասիրելի ֆոտոապարատը, որով նկարում ես և թղթե նկարը միջից դուրս է գալիս: Ես շատ էի ցանկանում այդ ապարատից ունենալ և անչափ ուրախացա այդ նվերից: Հետո ամենամոտ ընկերներս եկան մեր բակ շատ մեծ պիցցայով, որն իբրև իմ տոնական տորթն էր»,-պատմեց նա:

Մեգին նշեց, որ նախորդ տարիներին էլ ծննդյան օրերը հիշարժան են անցել: Դրանցից մեկը նշանավորվել է իր տեսահոլովակի պրեմիերայով, մյուսը՝ ընկերների հետ կինոդիտմամբ: Տոնական տորթը փչելիս նա մշտապես երազանք է մտապահում, ավելին՝ անկեղծացավ, որ դրանցից մեկն արդեն կատարվել է:
«Ես շատ էի ուզում քույրիկ ունենալ և մի անգամ տորթը փչելիս պահեցի հենց այդ երազանքը ու այնպես ստացվեց, որ այն կատարվեց: Դա ամենամեծ անակնկալն ու ձեռքբերումն էր ինձ համար: Այսօր քույրիկներս այստեղ չեն, որովհետև իրենք հաստատ շուտ կհոգնեին այս միջավայրում :)»,-ասաց Մեգին:
Նա նկատեց, որ 16 տարեկանը շատ լավ տարիք է ու կյանքի հերթական փուլն անցնելու ժամանակ. «Սովորական մի էտապ է, որը պետք է անցնեմ: Ուրախ եմ, որ այս տարիքում ունեմ այսքան շատ ու լավ ընկերներ: Հուսով եմ, որ նրանք կողքիս կմնան իմ ամբողջ կյանքի ընթացքում»,-եզրափակեց Մեգին:

























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







