«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչը կհայտարարվի «Լավ երեկոյի» եթերում. շրջանառվում է նաև Սրբուհի Սարգսյանի անունը

20:13 • 28.11.18

 

Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակի անունը կհայտարարավի երկու օրից:

 

Առաջին ալիքից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:20-ին «Լավ երեկո » հեռուստաշոուի ընթացքում կհայտարարվի այն արտիստի անունը, որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում։

 

Հավանական թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում է Սրբուհի Սարգսյանի անունը: Սոցցանցերի օգտատերերը իրենց մեկնաբանություններում նշում են նաև Սոնա Ռուբենյանի և «Նեմրա» ռոք խմբի անունները:

 

 

 

«Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչը կհայտարարվի «Լավ երեկոյի» եթերում. շրջանառվում է նաև Սրբուհի Սարգսյանի անունը