Ինչպես է սկսվում հայտնի կանանց առավոտը
Օրվա հաջող մեկնարկը խոստանում է նույնքան դրական շարունակություն: Հայտնի կանայք օրը դրական սկսելու իրենց կարևոր նախապայմաններն ունեն: Ինչպես են նրանք սկսում իրենց առավոտը և որն է իրենց համար ամենից կարևոր բաղադրիչն օրվա սկզբում. այս հարցի պատասխանը Tert.am Life-ը պարզել է իր նոր շարքում, որն իրականացրել ենք The sleep shop խանութ սրահի հետ համատեղ:
Իմ առավոտը առավոտ չէ... նախադասությունը շարունակել են շոու բիզնեսի հայտնի կանայք՝ մասնակցելով մեր ֆոտոշարքին:
Գայա Մանուկյան
Իմ առավոտը առավոտ չէ,եթե այն ջերմ և տաք չէ: Կարևորում եմ ջերմությունը ոչ միայն ընտանեկան հարաբերություններում և աշխատելիս,այլ նաև առավոտվա անբաժանելի մաս կազմող թեյը ըմպելիս:




Ագա Քանքանյան
Իմ տոնական առավոտը առավոտ չէ առանց շամպայնի:Իմ առավոտներից հաճախ սկսվում են հաճախորդներիս առավոտները:Այնպես որ հաճելի պարտականություն ունեմ փոխանցելու նրանց գեղեցիկ արտաքին և դրական լիցքերի մեծ բաժին:Շատ հաճախ աղջիկները իրենց կյանքի ամենակարևոր օրն են սկսում մեզ հետ և շատերի կողմից չսիրած,առավոտյան դժվար ժամերը մեզ մոտ տոնական են:Երբեմն էլ,երբ ցանկանում եմ ինձ և շրջապատիս էլ ավելի մոտիվացնել կամ մեր հաճախորդներին լավ օր մաղթել,բացում եմ սիրածս շամպայնըև կարևոր չէ,որ հաճախ չեմ էլ հասցնում կում անել, միևնույն է հաղթանակի ուժ փոխանցող այս պղպջակավոր խմիչքը իր ներկայությամբ արդեն իր գործն անում է:




Արևիկ Ուդումյան
Իմ առավոտը առավոտ չէ առանց սուրճի, Առավոտները ինձնից շուտ սկսում է տղասև դա է պատճառը, որ հանգիստ արթնանալու, սկսված օրվա մեջ ինտեգրվելու, մտքերը կարգի բերելու գործողությունները բաց թողնելով, փորձում եմ պարզապես ինչ-որ կերպ հասնել սուրճի :) Կյանքիս այս փուլում առավոտներս շատ ուրախ են, խառը, լի երաժշտությամբ ու մանկական խաղերով, օրվա աշխատանքիս, հանդիպումների մասին պատմող նոթատետրով և մեր մինի ընտանիքի նախաճաշով: Այս գունավոր տեսարանից հետո երբեմն ստազվում է միքիչ շարունակել արավոտը ընթացիկ գրքով, սիրած քաղցրավենիքով և միքիչ ավելի դանդաղ ռիթմով:




Դիանա Շատվերյան
Իմ առավոտն առավոտ չի լինի, եթե ես չզարթնեմ խնդագին սիրելու ու կրկին սիրելու, քնքուշ փայփայելու,հարազատ լինելու,աշխարհին ժպտալու ցանկությամբ: Ընտանիքս, հատկապես՝ աղջիկս ՝ Վիվիենը, միշտ ստիպում է կյանքիս նայել վառ գույներով:




Մանո Գրիգորյան
Իմ առավոտը առավոտ չէ,եթե այն հանգիստ է,ֆոտոշարքը իրական արտացոլումն է,մեր ոչ այդքան էլ հանգիստ ընտանեկան առավոտվա,: Համատեղել մոր,կնոջ,տնային տնտեսուհու և կին գործարարի կերպարը մեկ անձում պահանջում է մեծ ջանքեր:Ընտանիքս է,որ առավոտյան լիցքավորում է և տրամադրում է գալիք օրվա բարդություններին:




Նկարահանումներն իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում The sleep shop խանութ սրահին, որը գտնվում է Թումանյան 22/23 հասցեում:







