Հայտնի են դարձել Twitter-ի ամենաազդեցիկ դեմքերը
Ամերիկյան The Brandwatch React հրապարակել է 2018-ին Twitter սոցիալական ցանցի ամենաազդեցիկ հայտնիների վարկանշային ցանկը, որը գլխավորել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ամերիկուհու գրառումներից յուրաքանչյուրով կիսվել են տասնյակ հազարավոր անգամներ, ինչպես նաև դրանք մեծ թվով «լայքեր» են ստացել:
Նրան հաջորդում են երգչուհի Քեթի Փերին, հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը, երգչուհի Դեմի Լովատոն և հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը: Թոփ տասնյակում տեղ են գտել նաև Սելենա Գոմեսը, Շակիրան, Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան և Լեդի Գագան:
Տղամարդկանց շրջանում սոցցանցի ազդեցիկ դեմքերից են Լիամ Փեյնը, Դոնալդ Թրամփը, Ջասթին Բիբերը, Բարաք Օբաման, Կրիշտիանու Ռոնալդուն, Նայլ Հորանը, Բրունո Մարսը, Ամիթաբհ Բաչչանը, Դևիդ Գետան և Ալլա Ռակհա Ռահմանը:
Սոցցանցի առաջատարներին ընտրել են ոչ թե հետևորդների քանակով, այլ օգտատերերի արձագանքով նրանց կատարած գրառումներին:







