«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

13:21 • 01.12.18

 

«Մեծ Հայքի» Նարեկը երեկ ակումբային ձևաչափում ներկայացրեց իր անհատական թվով երրորդ ալբոմը: «Նարեկ III» կոչվող ձայնասկավառակում ներառված է ռեփերի 11 երգ, որոնց մեծ մասը նոր է: Tert.am Life-ը ներկա է եղել ալբոմի շնորհանդեսին, ֆիքսել հայտնի հյուրերին ու զրուցել ռեփերի հետ:

 

Ռեփերի խոսքով, նոր ալբոմում ներառված երգերի մեծ մասի հեղինակն ինքն է, կան նաև զուգերգեր՝ Գևորգ Մարտիրոսյանի, Սևակ Խանաղյանի, Արտեմ Վալտերի, տեղի ու արտասահմանյան ռեփերների հետ:

 

«Ալբոմի նախապատրաստական աշխատանքները տևել են ընդամենը մեկ ամիս կամ նույնիսկ ավելի քիչ: Այս անգամ ամեն ինչ շատ արագ արեցինք: Ալբոմում ներառված է իմ արդեն հայտնի երգերից մեկի ռեմիքս տարբերակը, մյուսն էլ տեսահոլովակի ձևով է ներկայացվել, բայց մնացածը բոլորովին նոր ու չհնչած երգեր են»,-ասաց նա:

 

 

Նարեկը նկատեց, որ ձայնասկավառակ թողարկելը այսօր էլ պահանջարկ ունի հատկապես ինտերնետ տիրույթում. «Ձայնասկավառակը որպես ֆիզիկական իր ակտուալ չէ, բայց փառք Աստծո, դիջիթալ մարքեթինգում, ինտերնետային խանութներում դրանք ակտուալ են ու այդ հարթակներւմ վաճավռում են»:

 

Որքանով է այսօր հայաստանյան ռեփը պահանջված լսարանի կողմից՝ համեմատելով նախորդ տարիների հետ, Նարեկը դժվարացավ նշել, միաժամանակ նկատեց. «Մենք անում ենք այն, ինչ մեզ  դուր է գալիս: Ես ինքնահաստատվելու, նոր բան անելու ծարավ չունեմ, որպեսզի լսարան ավելանա:  Մարդկանց մի զանգված կա, որ լսում են իմ երաժշտությունը և ես իրենց շատ շնորհակալ եմ դրա համար»:

 

Ռեփերի ալբոմի շնորհանդեսին որպես հատուկ հյուր Ռուսաստանից հրավիրված էր Centr հիփ հոփ խմբի անդամ Slim-ը: Շնորհանդեսը ուղեկցեվց համերգային ծրագրով: Նարեկը ներկայացրեց իր արդեն հայտնի ու նոր երգերից մի քանիսը: Ռեփերին նվագակցում էր DJ Smoke-ը: Հնչեցին զուգերգեր նաև Գևորգ Մարտիրոսյանի, Դևի ու Slim-ի հետ:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Մեծ Հայքի» Նարեկի նոր ալբոմի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը