Հումորով հագեցած երաժշտական երեկո՝ Արամ MP3-ի, Գարիկի, Սոնայի, Սոֆիի և այլ հայտնիների մասնակցությամբ

13:12 • 03.12.18

 

Երաժշտական կատարումներ՝ համեմված հումորով. դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգարսրահում տեղի ունեցավ «Սպասված երեկո» խորագրով համերգը, որը վարում էին Արամ MP3-ն ու Գարիկը: Tert.am Life-ը ներկա է եղել համերգային երեկոյին, ֆիքսել հետաքրքիր դրվագները բեմին ու ետնաբեմում:

 

Համերգային ծրագիրը Գարիկ և Արամ հաղորդավարական զույգը ուղեկցեց հումորային համարներով: Իրենց հատուկ անմիջականությամբ նրանք ստիպեցին դահլիճին անընդմեջ ծիծաղել երաժշտական դադարների ընթացքում:

 

Երեկոյի երաժշտական մասում Արամն ու Գարիկը նույնպես ելույթ ունեցան: Իրենց կատարումներով հանդիսատեսին ներկայացան Սոնա Ռուբենյանը, Սոֆի Մխեյանը, Սոնան, Գևորգ Մարտիրոսյանը, Անդո և Ռաֆո դուետը:

 

Ինչպես բեմահարթակին, այնպես էլ հետնաբեմում արտիստներն ապահովում էին ուրախ տրամադրություն և դրական լիցքեր յուրաքանչյուրի ելույթից առաջ:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հումորով հագեցած երաժշտական երեկո՝ Արամ MP3-ի, Գարիկի, Սոնայի, Սոֆիի և այլ հայտնիների մասնակցությամբ