«Քանյեն ինձ տիկնիկի պես է հագցրել». Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի նորաձևության ցուցադրությանը

12:36 • 03.12.18

 

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը մասնակցել են հեղինակավոր Versace նորաձևության տան նոր հավաքածուի նյույորքյան ցուցադրությանը:

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 38-ամյա հայուհին կրել է գաղթակղիչ լանջաբացվածքով, շատ կարճ փայլփլուն զգեստ:

 

Պարբերականը նկատում է, որ Քարդաշյանի ընտրած զգեստը, դիմահարդարումը, ինչպես նաև փայլփլուն մազակալով բարձր հավաքած վարսերը նրան «իսկական տիկնիկի» են վերածել:

 

Սևահեր գեղեցկուհին Instagram-ում խոստովանել է, որ ամուսինն է իրեն այդպես հագցրել:

 

 

 

«Քանյեն ինձ տիկնիկի պես է հագցրել». Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի նորաձևության ցուցադրությանը