Լիլիթ Հովհաննիսյանը նշում է 31–ամյակը
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր տոնում է 31–ամյակը։ Մի առիթով երգչուհին ասել է, որ իր տարեդարձի օրը չի վերածում տոնի, քանի որ այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցն է: Լիլիթն ասել է, որ դեկտեմբերի 7-ը երբեք էլ տոն չի դառնա իր համար՝ չնայած այս օրն է ծնվել:
Լիլիթը ծնվել է Երևանում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, 2005–ին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը, իսկ 2011–ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը:
Լիլիթը ճանաչում ձեռք բերեց 2006–ին, երբ մասնակցեց «Հայ սուպերսթար» նախագծի առաջին եթերաշրջանին և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Իր համար հաջորդը դարձած երաժշտական մրցույցի՝ «Ընծա»-ի ժամանակ Լիլիթը ստացավ գլխավոր՝ «Գրան Պրի» մրցանակը:
Այսօր Լիլիթը Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկն է։













