«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը

19:31 • 08.12.18

 

 Չինաստանի Սանյա քաղաքում անցկացված 68-րդ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթն ավարտվել է: «Միսս աշխարհ 2018» տիտղոսին է արժանացել Մեքսիկան ներկայացնող Վանեսսա Պոնսե դե Լեոն:

 

Մրցույթին մասնակցում էր 120 աղջիկ, որոնք մինչ եզրափակիչը անցել են տարբեր փուլեր՝ «Թոփ մոդել», «Տաղանդ», «Մուլտիմեդիա», «Սպորտ», «Գեղեցկությունը նպատակի համար» և «Head to Head Chalange»-ը, որոնց հաղթողներին էլ տրվել է  եզրափակչի ուղեգիր, իսկ մնացած մասնակիցներին ընտրել է ժյուրին:

 

Այսպիսով, Հայաստանը  ներկայացնող «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանը չի ընգրկվել «Թոփ 30-ի» կազմում և չի հասել մրցույթի եզրափակիչ փուլ: 

 










«Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Արենա Զեյնալյանը չի անցել եզրափակիչ փուլ. հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը