Սրբուկի ամանորյա տրամադրությամբ նոր ֆոտոշարքը
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, որը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2019»–ին, նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին։
Երգչուհին նշում է, որ նոր ֆոտոշարքն իրականացվել է ամանորյա տրամադրությամբ։ Ուկրաինական The Voice–ին մասնակցությունից երգչուհին սկսե;լ է նոր թափով և եռանդով աշխատել։ Նա կարևորում է այս փուլում երկրպագուներին տարբերվող աշխատանքներով ներկայանալը։
«Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը ներկայացնելու առաջարկն էլ ավելի է ոգևրորել Սրբուկին։ «Կարծում եմ` բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ոգևորիչ էր այդ ակնթարթը։ Դա մի պահ է, երբ միանգամից զգում ես, որ քո տարիների նվիրումը գնահատվել է, գիտակցում ես, թե ինչպիսի պատիվ է ամբողջ Եվրոպայում քո հայրենակցին ու հայրենիքը ներկայացնելը։ Ուզում եմ, որ երգը տարբերվող ու հիշվող լինի, համապատասխանի իմ կերպարային առանձնահատկություններին կամ նոր շունչ բերի։ Մի բան, որ միանգամից կլսեմ ու ներսումս շարժ կլինի»,– ասում է երգչուհին։




Լուսանկարները` Լուսինե Գրիգորյանի







