Ինչպե՞ս են անցել «Ոսկե դպրոցի» 3-րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները

18:33 • 21.12.18

 

Ամանորին ընդառաջ ավարտվում է «Ոսկե դպրոց» սիթքոմի երրորդ եթերաշրջանը: Նախագծի՝ տոնական շնչով վերջին սերիան Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի դեկտեմբերի 27-ին և կունենա հետաքրքիր զարգացումներ: 

 

Tert.am Life-ը ներկա է գտնվել սիթքոմի տոնական նկարահանումներին ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:

 

Երրորդ եթերաշրջանի ավարտին ոսկիների պատմությունը կստանա իր հանգուցալուծումը: «Ոսկե դպրոցի» գլխավոր դերակատար և պրոդյուսեր Վաչե Թովմասյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սիրված կերպարների մասնակցությամբ գալիք տարում նկարահանվելու է գեղարվեստական ֆիլմ:

 

«Կլինեն նույն հերոսները, բայց կներկայացվի այլ պատմություն, որպեսզի նրանք, ովքեր չեն հետևել սիթքոմի ընթացքին, հետաքրքրությամբ դիտեն ֆիլմը: Իսկ այն մարդիկ, որոնք դիտում էին սիթքոմը սիրված կերպարներին կտեսնեն ավելի ծիծաղելի և կինոյին հարիր դրամատուրգիական լուծումներով իրավիճակներում»,-ասել էր նա:

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ինչպե՞ս են անցել «Ոսկե դպրոցի» 3-րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները