Սիրուշոն այսօր տոնում է 32-ամյակը

12:14 • 07.01.19

 

Երգչուհի Սիրուշոն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 32 տարին, ինչի առթիվ երկրպագուները նրա էջը հեղեղել են շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Որպես կանոն՝ Սիրուշոն կամ մեծ խնջույք չի կազմակերպում տարեդարձի առթիվ, կամ դրա մասին հայտնի չի դառնում։ Համացանցում լայն տարածում էին գտել միայն Սիրուշոյի 30-ամյակի լուսանկարները, որը, որպես հոբելյանական տարիք, նանշել էր մեծ շուքով և հրավիրել շոու բիզնեսի հայտնի դեմքերի զգալի մասին։

 

Երգչուհին իր կարիերան սկսել է 7 տարեկանից և, կարելի է ասել, մեծացել է հանդիսատեսի աչքի առաջ։ Իր առաջին ալբոմը նա թողարկել է 13 տարեկանում և անվանել ՝ «Սիրուշո»։  Ընդհանուր առմամբ, երգչուհին թողարկել է 5 ալբոմ` «Շերամ»,  «Հիմա», «Հավատում եմ», «Արմատ»։

 

Սիրուշոն իր աշխատանքներում հաճախ է անդրադառնում հայկական ժողովրդական երգերին` փորձելով դրանք ներկայացնել ժամանակակից շնչով։ Շատերը նրան համարում են ժամանակակից հայ երգարվեստի լավագույն արտիստներից մեկը, որն ընդառաջ չի գնում կոմերցիային և ներկայացնում է որակյալ երաժշտություն։

 

Սիրուշոն ամուսնացած է Լևոն Քոչարյանի հետ։ Նրանք 2 որդի ունեն` Ռոբերտն ու Միքայելը։

 

 

Սիրուշոն այսօր տոնում է 32-ամյակը