«Կնոջ կրնկի տակ». Արքայազն Հարրին չի շփվում մտերիմ ընկերոջ հետ, Մեգան Մարքլը փորձում է ամուսնուն հեռու պահել խենթ երիտասարդությունը հիշեցնող ամեն ինչից

13:16 • 27.03.19

Արքայազն Հարրին սառացրել է հարաբերությունները լավագույն ընկերոջ՝ Թոն Սկիփերի հետ, այն բանից հետո, երբ վերջինս հորդորել է Հարրիին չամուսնանալ Մեգան Մարքլի հետ: Սասեքսի 34-ամյա դուքսն իր շրջապատից հեռացրել է նաև մի շարք այլ ընկերների, որոնց հետ անբաժան էր մինչ ամուսնությունը:

The Sun–ը գրում է, որ սկզբնական շրջանում հասարակությունը կարծում էր, որ Հարրին վանում է ընկերներին, որպեսզի հեռու մնա մինչև ամուսնությունը վարած կյանքի գրավչությունից, սակայն ընկերական խմբի բաժանման պատճառը Հարրիի ու Սկիփերի հարաբերությունների վատթարացումն է:

Արքայազնի նման պահվածքը որակվել է որպես կնոջ «կրնկի տակ» գտնվելու նշան: Աղբյորը նաև նշում է, որ նմանատիպ խորհուրդ արքայազն Հարրին ստացել է նաև ավագ եղբորից՝ 36-ամյա արքայազն Ուիլիամից:

Հիշեցնենք, որ Թոն Սկիփերը Հարրի ամենամտերիմ ընկերն էր, որը 2012 նրա հետ գտնվել էր Լաս Վեգասում, որտեղից հրապարակվել էին Հարրի սականդալային լուսանկարները:

Հարրիին ու Մեգանին մոտ կանգնած աղբյուրի հաղորդմամբ` այս ամենը տեղի է ունենում Մեգանի կամքով, քանի որ վերջինս ցանկանում է ամուսնուն հեռու պահել խենթ երիտասարդությունը հիշեցնող ամեն ինչից և արքայազնի ուշադրությունը կանտրոնացնել ներկայի և իրենց ընտանիքի վրա:

«Կնոջ կրնկի տակ». Արքայազն Հարրին չի շփվում մտերիմ ընկերոջ հետ, Մեգան Մարքլը փորձում է ամուսնուն հեռու պահել խենթ երիտասարդությունը հիշեցնող ամեն ինչից