Ռոբ Քարդաշյանն այլևս չի վճարի Բլեք Չայնային. նրանք լուծել են երեխայի խնամակալության խնդիրը
Ռոբ Քարդաշյանն այլևս ստիպված չէ ամսական 20,000 դոլար վճարել նախկին ընկերուհուն՝ Բլեք Չայնային, իրենց երեխայի խնամակալության համար:
Ինչպես հաղորդում է DailyMail պարբերականը, զույգը վերջապես հարթել է դստեր Դրիմի խնամակալության հետ կապված տարաձայնությունները: Ռոբին մոտ կանգնած աղբյուրի հաղորդմամբ` ռեալիթի շոուի աստղը վերջապես հասել է իր ուզածին և արդեն իրեն հանգիստ է զգում:
Նոր պայմանավորվածության համաձայն` ծնողներից յուրաքանչյուրը ստիպված է լինելու վճարել երեխայի բոլոր ծախսերի համար այն ժամանակահատվածում, երբ երեխան իրենց հետ է լինելու: Ինչ վերաբերում է ուսման, բժշկական և մյուս անկախ ծախսերին, ծնողները հավասար պատասխանատվություն են կրելու: Դրիմի խնամակալության ժամանակային հատվածը նույնպես հավասարաչափ կկիսվի զույգի միջև:
Հիշեցնենք, որ Ռոբն ու Չայնան ընտանեկան դրամաները, անդադար վեճերն ու խանդը հանգեցրին նրան, որ 2016–ին՝ Դրիմի ծնվելուց ընդամենը մեկ ամիս անց, զույգը բաժանվեց: Պարբերաբար միանալուց և բաժանվելուց հետո Ռոբն ու Չայնան վեջնականապես հրաժեշտ տվեցին միմյանց 2017 թվականին:












